22 հուլիս, 2020 – Բրյուսել
Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման առնչությամբ:
Հստակ մատնանշելով, որ սահմանային իրավիճակի սրացումը ադրբեջանական սադրանքի հետևանք է՝ բարեկամության խմբի անդամները չափազանց մտահոգիչ են համարել Բաքվում՝ Հայաստանի դեմ պատերազմելու կոչերով զանգվածային ցույցերը: Նրանք նաև կոչ են արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը։
Մեկնաբանելով Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների հայտարարությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման։ Ուժեղ ենք նաև նրանով, որ մեր կողքին ունենք արդարության ջատագովներ, մարդիկ, որոնց համար սկզբունքն ավելի կարևոր է, քան կարճաժամկետ քաղաքական շահը»։
Նշենք, որ բարեկամության խումբը կազմված է տարբեր կուսակցություններ ներկայացնող Բելգիայի դաշնային և շրջանային խորհրդարանների ներկա և նախկին պատգամավորներից, մի շարք քաղաքների ավագանու անդամներից և քաղաքապետերից, ինչպես նաև դասախոսներից և հասարակական գործիչներից:
Ստորև ներկայացնում ենք Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի հայտարարության թարգմանությունը՝