կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 15:07
Քաղաքական

Մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ-ի և ՆԱՈՒՄ-ի՝ ՀՀ սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակելու ծրագիրը. հայտարարություն

Մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ-ի և ՆԱՈՒՄ-ի՝ ՀՀ սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակելու ծրագիրը. հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, ՀՅԴ մարզային կառույցների հետ համատեղ մեկնարկում են Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու ծրագիր:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության հազարավոր բնակիչներին է բաժին ընկել ծանրագույն փորձություններին դիմագրավելու ճակատագիրը: Ճգնաժամը թակել է բոլորիս դռները։ Բազմաթիվ մարդիկ ամեն օր ստիպված են լուծել օրական հացի, ընտանիքի անդամների համար սնունդ ապահովելու կենսական խնդիրները։ Այս մարդիկ օտարներ չեն՝ նրանք մեր հարազատներն են, բարեկամները, քույրերն ու եղբայրները, բանվորներն ու զինվորները։ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը խարսխված է հենց այս մարդկանց ճակատագրերին։

Յուրաքանչյուր կազմակերպության և անհատի պարտքն է գիտակցել այս օրերին հայ հասարակության և հայկական պետությունների առջև ծառացած մարտահրավերների լրջությունը և գործուն քայլեր ձեռնարկել, որոնք միտված են իրավիճակի հանգուցալուծմանը։

Օգնության տրամադրման ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Միջոցառումների մասին առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն առաջիկայում:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն