կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 22:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի խորհրդարանի նախագահը տեսաուղերձ է հղել

Ավանդաբար, Հայոց Ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչած Ուրուգվայում այդ երկրի խորհրդարանի նախագահն ու տեղի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչը համատեղ հանդես են գալիս ապրիլի 24-ի ուղերձով։ Սակայն այս տարվա իրավիճակը ստիպել է Ուրգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարտին Լեմանին առանձին տեսաուղերձով հանդես գալ։

«Ավանդաբար այս օրերին նշում ենք Հայոց Ցեղասպանության տարելիցը: Հայտնի պատճառներով անհնարին դարձավ այդ կարեւոր օրը պատշաճ կերպով ոգեկոչել: Մենք չենք կարող շրջանցել այն փաստը , որ այս օրը ոգեկոչման օրն է: Եվ հենց այս իմաստով էլ մենք չենք կարող չկարեւորել այն: Եվ ոչ այն պատճառով , որ մենք նշում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Կամ, որ արդեն 55 տարի է, ինչ մեր երկիրը օրենքով վավերացրել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը։ Այլ այն պատճառով , որ մենք պետք է արժանին մատուցենք այն ներգաղթյալներին, որոնք եկան մեր երկիր իրենց կյանքը վերսկսելու եւ այն շարունակելու համար: Այս ամենից մենք պետք է հասկանանք , եւ մենք պետք է պայքարենք ոչ միայն հայ համայնքի համար, այլ այն բանի, որ այն արտոցոլում է մարդու արժանապատվությունն ու ավելի բարձր մարդասիրական արժեքները: Ուստի այժմ, երբ մենք չենք կարող միմյանց գրկել ու ձեռք սեղմել, մենք եւս մեկ անգամ մենք հավատարիմ ենք մնում այն նպատակներին, որոնք մենք ընդունում ենք բացարձակ համոզմունքով, եւ գիտակցում ենք, որ դա մարդու իրավունքն ու արժանապատվությունն է։ Այս պահին ընդունեք մեր անկեղծ գրկախառնությունները...Արժե պայքարել արդար գործի համար, պայքարել վճռականությամբ, որ մարդկային արժեքները պետք ամեն ինչից վեր դասվեն»,-ասել է Մարտին Լեմանը: