Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ հստակ է, որ իշխանությունը մտածում է իր իշխանությունը ամրապնդելու ուղղությամբ և շարունակում է անցնող 2 տարվա քաղաքականությունը՝ վհուկների որս, դավադիրների, հակահեղափոխականների փնտրտուք, իր բուն գործը և պարտականությունը թողնելով երկրորդ պլան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 168․am-ի ուղիղ եթերում մեկնաբանելով ՀՀ վարչապետի սպառնալիքները ֆեյսբուքյան լայֆերով շաբաթ և կիրակի օրերին։
«Երբ մեր երկիրն ունի լուրջ մարտահրավեր, երբ օրեցօր մեր երկրի տնտեսությունը փլուզվում է՝ գործազրկություն, սոցիալական դժգոհություններ, այս իրավիճակում փոխանակ անդրադառնալ այս խնդիրներին, փորձել համախմբել հասարակությանը և միասնաբար հաղթահարել այս իրավիճակը, այս ֆոնի վրա վարչապետը շարունակում է մոդելավորել հիասթափվածներին, այսինքն այն թիրախներին, որոնցով բացահայտ հայտարարում է՝ առաջիկայում զբաղվելու է»,-ասաց նա։
Իշխան սաղաթելյանի համոզմամբ՝ այս քայլերով, այս տոնայնությամբ մեր երկիրը և ժողովուրդը ոչինչ չի շահելու։
Վարչապետը քաղաքական որոշ շրջանակների որակեց նախկին իշխանությունների հետ համագործակցող հիասթափվածներ, որոնց պլանները խառնել է հեղափոխությունը։ Իշխան Սաղաթելյանը համաձայն է, որ Դաշնակցությունը ևս հիասթափված է․ «Դաշնակցությունը, իհարկե, հիասթափված է, որովհետև Դաշնակցությունը մեր ժողովրդի բաղկացուցիչ մասն է, իսկ որ ժողովուրդը խորը հիասթափության մեջ է, դա ակնհայտ է։ Դա նկատել է նաև վարչապետը, պարզապես փորձել է մանիպուլյացիայի միջոցով դա վերագրել մի շարք խմբերի»։
Հիասթափության պատճառը, ըստ Սաղաթելյանի, պարզ է՝ ժողովուրդը հեղափոխություն է արել, հույս է դրել այս իշխանության վրա, այնինչ 2 տարի է՝ խնդիրները մնում են չլուծված։
Լայֆերում Սփյուռքի մասին Նիկոլ Փաշինյանի հաստատումները Իշխան Սաղաթելյանը շատ վտանգավոր որակեց, քանի որ դրանք փաստում էին, որ մեր իշխանությունները չեն ճանաչում Սփյուռքը։
«Վարչապետն ասում էր՝ ժամանակները փոխվել են, ավանդական կառույցները կարող եմ անտեսել և լայֆի միջոցով խոսել Սփյուռքի հետ․ սա նշանակում է՝ չտիրապետել Սփյուռքի հարցերին։ Սփյուռքում կան ավանդական կուսակցություններ, կան բարեսիրական կազմակերպություններ՝ ՀՕՄ, ՀՄԸՄ, ամենակարևորը՝ եկեղեցի, որոնք շատ լուրջ դերակատարություն ունեն մեր Սփյուռքի գաղթօջաախների կյանքում։ Փորձել անտեսել այդ կառույցները հնարավոր չէ, որովհետև այդ կառույցները էական դերակատարություն ունեն մեր համայնքներում»,-ասաց նա։
Սաղաթելյանի համոզմամբ՝ այս օրերին վարչապետը պետք է պարզապես շնորհակալություն հայտներ այդ կազմակերպություններին, ոչ թե դասեր հիասթափվածների շարքը։
Մանրամասն՝ տեսանյութում․