Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմության մեջ ունեցած դերակատարման պայմաններում Դաշնակցությունն այսօր չի կարող մի կողմ քաշվել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամյակի միջոցառմանը Երևանի «Դվին հոլլ» համալիրում։
«Դաշնակցության դերակատարության մասին խոսելիս՝ առաջին հերթին հիշենք, որ նա ազատագրական պայքարի կազմակերպիչն էր 1890-ական թվականների կեսերից սկսած։ Կամավորական շարժման առաջամարտիկ կազմակերպիչն է։ Վերջապես, պետականություն ստեղծող կուսակցություն, որը մեծ դերակատարում ունի 1918-20 թթ պետականաշինության գործում։ Նա պետականության հիմքը դրեց․ եթե չստեղծվեր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, չէր լինի նաև ո՛չ Խորհրդային Հայաստանը, ո՛չ էլ Երրորդ Հանրապետությունը»-ասաց Էդիկ Մինասյանը։
Նա նշեց, որ Դաշնակցության դերակատարությունը մեծ է ոչ միայն պետականաշինության, այլև մշակութային կյանքում, տնտեսական հարաբերություններ ստեղծելու հարցում։
Հայաստանի ներկա Հանրապետության 30 տարիներին, պատմաբանի համոզմամբ, Դաշնակցությունն իր վրա կրեց պատասխանատվություն քաղաքական տարբեր գործընթացների համար։
Իսկ այսօր, նրա խոսքով, առավել ևս, ՀՅԴ-ն «Հայաստան» դաշիքի հետ միասին ներկայություն ունի խորհրդարանում, և ունի դերակատարում այսօրվա քաղաքականությանը գնահատական տալու, ժողովրդին համախմբելու, առաջ տանելու։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․