Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խորհրդանշական ներկայություն կապահովվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին առնչվող կառավարության որոշումները։
Միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին․ երեկոյան 21:00-ին բոլոր եկեղեցիների զանգերը կղողանջեն, որից հետո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը:
«Մենք կոչ ենք անելու մեր քաղաքացիներին՝ մարել նաև իրենց բնակարանների լույսերը և սևեռել իրենց հայացքները դեպի հուշահամալիր կամ դիտել Հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ»,-ասաց Աղաջանյանը:
Լուսավառ ոգեկոչման րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի, իմ սոխակ» երգի կատարման ներքո՝ նշեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին ժամը 08:00-ից սկսած քաղաքացիները կարող են Հայաստանից հաղորդագրություն ուղարկել 19-15 կարճ համարին, իսկ արտասահմանից՝ 0037433191500 հեռախոսահամարին՝ իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունն օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները, Էդուարդ Աղաջանյանի փոխանցմամբ, կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:
«Ապրիլի 24-ին 10:00-ից մեկնարկում են ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի և Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ»,- տեղեկացրեց Աղաջանյանը՝ հավելելով, որ այն ուղեկցվելու է հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ, և, որ նույն օրը 22:00-ին կմեկնարկի հարգանքի տուրքը՝ գեղարվեստական ծրագրով:
Սփյուռքի հարցերի հարձնակատար Զարեհ Սինանյանը Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ արեց ակտիվ մասնակցել միջոցառումներին այս ձևով․ «Թող բոլորը իմանան, որ նույնիսկ կարանվիրուսի օրերին մեր պահանջատիրության ձայնը չի լռելու»։
«Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվի՝ վստահեցրեց Էդուարդ Աղաջանյանը։ Այս որոշումը նա հիմնավորեց քննարկումների համար ժամանակի սղությամբ։
«Մեր աշխատանքային խմբով ամենօրյա ռեժիմով քննարկումներ ենք կազմակերպում միջոցառման կազամակերպչական և բովանդակային աշխատանքների վերաբերյալ։ Քննարկում է տեղի ունեցել նաև կարգախոսի հետ կապված։ Որոշում է կայացվել, որ կարգախոսը չփոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Կարծում ենք, որ նման փոփոխության համար ավելի առանցքային և խորը քննարկումներ պիտի լինեն», - ասաց նա։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն, ընդգծեց, որ սա համահայկական կարգախոս է և ընդունվել է Համահայկական հռչակարգի միջոցով, այս պատճառով դրա փոփոխման շուրջ որոշումը ևս պիտի լինի նույն ձևաչափի շրջանակներում։
Ինչո՞ւ է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածքը հանձնվում է Երևան համայնքին, արդյո՞ք առևտրային տարածք կդառնա․ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բացառեց․ «Նպատակային փոփոխություն լինել չի կարող, մեր նպատակն է, որ տարածքը ապրի, զարգանա»։
ՀՀ արտգործնախարարը ասուլիսում պատասխանել է նաև Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե՝ այժմ ակտիվ քննարկվում է արցախյան հարցի փուլային տարբերակը։
Մանրամասն՝ տեսանյութում․