|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ապրիլի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է 52-ամյա մի տղամարդ. նրան դանակահարել էին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Օպերատիվ խումբը հիվանդանոց է մեկնել: Իրավապահները ճշտել են` տուժողն ինչ ախտորոշմամբ և որտեղից է բժշկական կենտրոն տեղափոխվել, կազմել են համապատասխան արձանագրություններ: Դեպքը Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում է կատարվել: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ տուժողին դանակահարել է նույն գյուղի 53-ամյա մի բնակիչ: Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում ժամը 20.30-ի սահմաններում կասկածվողը ներկայացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Ըստ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների` Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոցում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծկռտուք է սկսվել տուժողի, նրա քրոջ որդու և կասկածյալի միջև, որի ընթացքում կասկածյալը դանակահարել է տուժողին: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են դատաբժշկական, դատաքրեագիտական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժողի քրոջ որդուն հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: