|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նոր Օռլեանի ոստիկանությունը մայիսի 16-ին ձերբակալել է քաղաքում կատարված ահաբեկչության մեջ երկրորդ կասկածվողին. հայտնում է Associated Press-ը:
Ձերբակալվածը` 24-ամյա Շոն Սքոթը, ավելի վաղ ձերբակալված Աքեյն Սքոթի ավագ եղբայրն է: Նրանց երկուսին սպանության փորձ կատարելու մեղադրանք է ներկայացված:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում մայիսի 12-ին Մայրերի օրվան նվիրված շքերթի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով տուժել էր ավելի քան 17 մարդ: