Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Լոռու մարզի Վարդաբլուր համայնքում 30 տարվա ընդմիջումից հետո նշվեց համայնքի համար շատ կարևոր տոնակատարություն՝ «Երեք սրբություն» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված հայ ազգի երեք մեծերին, երեք սրբություններին, մեր ազգի խորհրդանիշերին՝ Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին և Զորավար Անդրանիկին:
Միջոցառումը, ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ հիմա, կազմակերպվել էր վարդաբլուրցիների ջանքերով՝ նպատակ ունենալով համախմբել ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս բնակվող վարդաբլուրցիներին ու աշխարհին պատմելու վարդաբլուրցիների սովորությունների, ավանդույթների, հյուրընկալության մասին:
Իսկ ինչպե՞ս են կապված այս երեք մեծերը Վարդաբլուրի հետ: Գյուղի մեծերը պատմում են, և պատմությունն է այդ մասին վկայում, որ այն ժամանակների համար կրթյալ մի մարդու՝ գյուղի տարեց քահանա տեր Եղիա Զոհրաբյանի հրավերով այս մեծերը բազմիցս հյուրընկալվել են գյուղում:
Տոնակատարությանը հրավիրված էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, այլ պատվարժան հյուրեր: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Անդրեյ Ղուկասյանը: Շնորհակալություն հայտնելով միջոցառումը նախաձեռնող ու կազմակերպչական աշխատանքներն իրականացնող խմբին՝ մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ այն այլևս ավանդական կդառնա՝ ամեն տարի համախմբելով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող վարդաբլուրցիներին, զբոսաշրջիկներին:
Իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդը՝ ներկաներին մաղթելով խաղաղություն, իսկ համայնքին՝ բարգավաճում: Ելույթներով հանդես եկան նաև միջոցառմանը ներկա մտավորականները: Միջոցառումը հագեցած էր երեք մեծերի ու հայտնի տեղաբնակների մասին պատմող թատերականացված դրվագներով, ուրախ երգ ու պարով: Հաղորդավարների միջոցով ներկայացվեցին գյուղի պատմությունը, ծնունդով վարդաբլուրցի նշանավոր անձանց կենսագրությունները: Միջոցառումը վարում էին Պոեզիայի թատրոնի ղեկավար, ասմունքող, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ջիվան Սարգսյանը և ասմուքող, դերասանուհի Հրաչուհի Լոռեցյանը: Ներկաները միջոցառումից հեռացան ջերմ տպավորություններով:
Նյութը Հրաչուհի Լոռեցյանի