կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-22 14:04
Իրավական

Նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» դեմ մահափորձը պատվիրելու մեջ կասկածվողը ներկայացել է քննչական բաժին

Նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» դեմ մահափորձը պատվիրելու մեջ կասկածվողը ներկայացել է քննչական բաժին

Հունվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ դեռ ամիսներ առաջ, ում երեկ նաեւ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ տղամարդը կասկածվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ, նա կասկածվում է նաեւ 2018 թվականին գործարարին պատկանող տարածքում վիճաբանություն անելու եւ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու մեջ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մի խումբ անձինք, որոնք հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ են եղել, այցելել էին այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի աշխատավայր եւ առաջարկել, որպեսզի պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Սակայն ԱԺ պատգամավորը մերժել էր նրանց առաջարկը, որը հետո վերածվել էր փոխադարձ վիրավորանքներ արտահայտելուն, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը «օրենքով գող» էր, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել էր Մ. Մանուկյանի գլխին: