Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի Հռչակագրի նախագիծ հրապարակեց՝ հայտնում է Yerkir.am-ը։
Գորիսում՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզարշավի ժամանակ նա ասաց, որ ապրիլի 5-ին մարդիկ քվեարկելու են ոչ միայն Սահմանադրության փոփոխության համար, այլև այդ Հռչակագրի տեսքտի, որի շուրջ կփորձեն պայմանավորվածություն ձեռք բերել։
Մինչ այդ նա մի «վատ հիշողություն» պատմեց․ 1998 թ-ի իշխանափոխությունից հետո, երբ հարց բարձրացավ, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը և նրա քաղաքական կողմնակիցները պետք է գնահատական տան նախորդ իշխանությանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, ձևավորվեց հանձնաժողով, որը տարիուկես աշխատեց։ Արդյունքում ի հայտ եկավ մի փաստաթուղթ, որը, Փաշինյանի գնահատականով՝ օգտագործվեց որպես նեղ քաղաքական թիմի նեղ խնդիրների լուծման միջոց։
Այն ժամանակ ինքը դեմ էր տեքստ գրելու և քվեարկելու տրամաբանությամը, քանի որ համարում էր, որ դրանով հնարավոր չէ գնահատական տալ նախորդների գործունեությանը։ Բայց այժմ մտածում է, որ գնահատական պետք է տրվի, քանի որ լեգիտիմության խնդիր կա։
«Մենք մեր վերջին 30 տարվա պրոբլեմների ախտորոշումները պետք է անենք և պետք արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց ես մտածում էի, որ ձև գտնենք, որ այդ գնահատականի հեղինակը լինի ոչ թե նեղ ինչ-որ ուժ, այլ ժողովուրդը»,-ասաց Փաշինյանը։
Ու իր մոտ գաղափար է առաջացել ստեղծել ապրիլի 5-ի հանրաքվեի Հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության կոնկրետ հոդվածի փոփոխությունը տեղի կունենա, այլև քաղաքական գնահատական կտրվի վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին, փորձ կարվի ախտորոշել ամենաբարդ խնդիրը և համազգային պայմանավորվածություն ձեռք կբերվի, որ դա այլևս երբեք չի կրկնվի։
Այս նախաբանով՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց 2020 թ ապրիլի 5-ի Հռչակագրի նախագիծը և ասաց, որ մինչև մարտի 31-ը բոլորը առաջարկներ կարող են ուղարկվել «Այո»-ի շտաբին, որից հետո ՔՊ վարչությունը դրանք կքննարկի՝ մի մասը կընդունի, մի մասը՝ ոչ և մինչև ապրիլի 2-3-ը կհրապարակեն Հռչակագրի վերջնական տեքստը։
Հռչակագիրը ընդհանուր գծերով՝ սահմանում է․
«Հայաստանի ժողովուրդը 2018 թ-ի հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը ՀՀ-ում, 1991 թ-ի անկախության հանրաքվեից և Արցախի ազատամարտում 1994թ-ին արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ, ընդգծելով իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, արձանագրում է․
1․ 1995 թ-ից մինչև 2018 թ-ի հեղափոխությունը տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։
2․ Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը ընտրություների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ, Հայաստանում սկսվել է ձևավորվել կոռուպցիոն համակրգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի։ Այս երևույթը Հայաստանում տեղի է ունեցել մինչև 2018 թ-ի հեղափոխությունը՝ համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերի ետվճարումների արատավոր համակարգով, արհեստական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի և նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։
3․ Նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները և ՍԴ-ն մեծ մասամբ սպասարկել են անձնական և խմբային շահեր՝ ետին պլան մղելով ՀՀ և հայ ժողովրդի ազգային և պետական շահերը՝ արգելափակելով Հայաստանի զարգացումը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։
4․ Պետական պաշտոնյաները՝ ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի և նրա ժողվրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ անկախ դատական համակարգի՝ ներադյալ ՍԴ-ի ձևավորմամբ։
5․ Հայաստանում պետք է ձևավորվեն իշխանության և բիզնեսի տարանջատման մեխանիզմներ, իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու միջոց։
6․ Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ հակակշիռների և փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետևաբար՝ Հայաստանի ժողվուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդելու որևէ դրսևորում կամ երևույթ։
7․ Ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է ոչ լեգիտիմ մարմինների գոյության էջը Հայաստանում»։
Այս Հռչակագրի ընդունումից հետո իշխող թիմը ձեռնամուխ է լինելու Սահամանադրության ամբողջական փոփոխության գործընթացին։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով փորձում է դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ Քվերակությունը ապրիլի 5-ին է, քարոզարշավն սկսված է։ ԱԺ ում ներկայացված մյուս կուսակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, արտախորհրդարանական ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և քաղաքական այլ ուժեր անտեսում են հանրաքվեն՝ համարելով հակաօրինական և հակասահմանադրական։ "Ոչ"-ի շտաբ ձևավորել են իրավաբաններ, որոնք հետևելու են հանրաքվեի անցկացման օրինականությանը։ Նրանք պնդում են, որ հանրաքվեի դրված փաստաթուղթն իսկ հակաօրինական է, քանի որ այն չի ուղարկվել ՍԴ հաստատմանը՝ ինչպես ընթացակարգն է պահանջում, և Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական գնահատականին չի արժանացել։
Մանրամասն՝ տեսանյութում․