|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Առաջին ամերիկացին, որ համաձայնել էր իր վրա փորձարկել Covid-19-ի փորձնական պատվաստանյութը, դա համեմատել է գրիպի դեմ պատվաստման հետ: Այդ մասին Սիեթլի 44-ամյա բնակիչ Ջենիֆեր Հալերը պատմել է բրիտանական The Daily Telegraph-ին. տեղեկացնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Մոտ օրերս նա ստանալու է պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Կինը բժիշկների հսկողության տակ է լինելու մինչև 2021 թվականի գարունը:
«Առաջին օրը թեթև ջերմություն ունեցա: Երկրորդ օրը ձեռքս էր ցավում, սակայն հետո ամեն ինչ կարգին էր: Դա նման էր գրիպի դեմ սովորական պատվաստման: Վաղ թե ուշ պատվաստանյութը ստեղծվելու է, և ես հպարտանալու եմ, որ մասնակցություն եմ ունեցել»,- ասել է Հալերը:
Մարտի 16-ից Սիեթլում սկսվել են հայ գործարար, գիտնական Նուբար Աֆեյանի Moderna Therapeutics ընկերությունում ստեղծված` կորոնավիրուսի առաջին փորձնական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Փորձարկմանը մասնակցում է 45 կամավոր: