Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկողության գերատեսչությունը (FDA) ամերիկահայ Նուբար Աֆեյանի «Moderna» բիոտեխնոլոգիական ընկերությանը թույլատրել է անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը
Ընկերությունն իր մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ այն կսկսվի շատ շուտով: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտման 3-րդ փուլը նախատեսված է սկսել ամռան սկզբին:
Պատվաստանյութի պատրաստման ուղղությամբ աշխատանք են տանում նաև այլ ընկերություններ: Օրերս «Pfizer» և «BioNTech» ընկերությունները հայտարարեցին, որ մայիսի 5-ից հիվանդանոցներին կտրամադրեն պատվաստանյութեր՝ փորձարկումներ իրականացնելու համար:
Ամերիկյան ու գերմանական այս ընկերությունները նշում են, որ եթե պատվաստանյութը հաջողությամբ անցնի փորձարկումները, ապա հնարավոր է, որ այն պատրաստ լինի մինչև տարեվերջ ԱՄՆ-ում լայն տարածման համար՝ շրջանցելով մի քանի տարվա պատվաստանյութի զարգացմանը բնորոշ ժամանակացույցը: Բարեհաջող ընթացքի դեպքում հաջորդ տարի հնարավոր կդառնա կազմակերպել պատվաստանյութի արտադրությունը:
Ընկերությունները հույս ունեն, որ ԱՄՆ սննդի և դեղորայքի վերահսկմամբ զբաղված գերատեսչությունը հնարավորինս շուտ կտրամադրի թույլտվություն փորձարկումնները սկսելու համար: Դրանց համաձայնվել է մասնակցել տարբեր տարիքային խմբերի շուրջ 360 մարդ: