|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի 65 մարզում կորոնավիրուսով վարակման 3388 նոր դեպք է գրանցվել անցած օրվա ընթացքում, 28 մարդ մահացել է, իսկ 292-ը առողջացել է. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով։
Նշվում է՝ վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 24.490-ի, առողջացել է գրեթե երկու հազար մարդ, 170 մարդ հիվանդության զոհ է դարձել: Անցկացվել է հիվանդության ախտորոշման ավելի քան մեկուկես միլիոն թեստ:
Նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում` 1774 մարդ, որին հետեւում է Մերձմոսկվան` 272 դեպք, ապա` Մուրմանսկի մարզը` 137 դեպք, որն առաջ է անցել ավելի վաղ երրորդ տեղում հայտնված Սանկտ Պետերբուրգից. այստեղ գրանցվել է վարակման 130 նոր դեպք: