կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 16:29
Քաղաքական

Հունան Պողոսյանը ինքնամեկուսացված է. Սյունիքի փոխմարզպետ

Սյունիքում մթնոլորտը բավականին հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա, բնականոն աշխատում ենք։

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայան, նշելով, որ հանցագործության մեջ չի կարող որևէ քաղաքական հետևանք լինել։

«Քաջարանում տեղի ունեցած դեպքը կոնկրետ քրեաան գործի շրջանակներում է եղել, քաղաքական ենթատեքստ չէ։ Եթե եղել է քրեական գործ, որի շրջանակներում էլ եղել են ձերբակալությունները, ես ու Սիփան Փաշինյանն ինչ կապ կարող ենք ունենալ։ Դեպքերին՝ իմ մասնակցության մասին լուրերը միանշանակ հերքում եմ, այդ դեպքերի մասին իմացել եմ մամուլից։ Որքան էլ փորձեցին դեպքը քաղաքականացնել, քննչական կոմիտեի հրապարակումից հետո ամեն ինչ ընկավ իր տեղը»,-ասաց փոխմարզպետը։

Հարցին, թե ինչու մարզպետ Հունան Պողոսյանը չի եկել խորհրդարան, Նարեկ Բաբայանը պատասխանեց․

«Մարզպետը կոնտակտավոր անձ է և այս պահին ինքնամեկուսացված է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ խորհրադարանում տեղի է ունենում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների նիստը, որի ընթացքում քննարկվում է քննարկվում է 2019թ. բյուջեի կատարողականը։

Իրադարձությունների զարգացմանն ու պաշտոնյաների ճեպազրույցներին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.