Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի նոր շտամ, որը կարող է նոր համաճարակի պատճառ դառնալ. այս մասին հունիսի 30-ին հայտնել Է բրիտանական BBC-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկագրում հրապարակված հետազոտությունը:
Մանրամասնվում է՝ նոր վիրուսի կրողները խոզերն են, բայց գիտնականներն այն կարծիքին են, որ այդ վիրուսով կարող են վարակվել նաև մարդիկ, քանի որ այն ենթարկվում է մուտացիայի և հեշտությամբ փոխանցվում մարդուց մարդուն:
Արդեն իսկ Չինաստանում մարդկանց վարակվելու դեպքեր են գրանցվել սպանդանոցներում և խոզաբուծարաններում աշխատողների շրջանում։ Հետազոտողները պարզաբանում են, որ քանի որ խոսքը նոր վիրուսի մասին է, մարդկանց մոտ կարող է բացակայել նրա նկատմամբ իմունիտետը:
Ըստ զեկույցի՝ նոր շտամը նման է «A/H1N1pdm09» խոզի գրիպին, որի համաճարակը սկսվել է 2009 թվականին, սակայն ունի մի շարք տարբերություններ: Վիրուսը, որը հետազոտողները անվանում են «G4 EA H1N1», կարող է բազմանալ և բազմապատկվել այն բջիջներում, որոնք ծածկում են մարդու շնչառական ուղիները: