կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 12:50
Տարածաշրջան

Թուրքիայում ժամանակավորապես ազատ կարձակեն 90 հազար կալանավորի

Թուրքիայում ժամանակավորապես ազատ կարձակեն 90 հազար կալանավորի

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հաստատել է այն նախագիծը, որով նախատեսվում է ժամանակավորապես ազատ արձակել 90 հազար կալանավորի՝ կապված երկրում կորոնավիրուսի տարածման հետ։

Կալանավայրերից ազատ կարձակվեն նրանք, ովքեր ազատազրկվել են ոչ ծանր հանցանքների համար։ Նրանք բաց կթողնվեն մինչև մայիսի 31-ը, որից հետո կշարունակեն կրել իրենց պատիժը։ Եթե կորոնավիրուսի տարածումը մինչ այդ չմեղմվի, ապա այդ ժամկետը կերկարաձգվի։

Էրդողանն արդեն հայտնել է, որ երկրում մտցված երկօրյա արտակարգ դրությունը կերկարաձգվի։ Ապրիլի 10-ին երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր արտակարգ դրության մասին, որը մտցվեց հայտարարությունից ընդամենը երկու ժամ անց։ Դրանից հետո երկրում քաուսային իրավիճակ ստեղծվեց՝ բախումներ, խուճապ, ինչը հանգեցրեց Սոյլուի հրաժարականին։ Սակայն Էրդողանն մինչ օրս չի ընդունել հրաժարականը։