կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-07 08:12
Քաղաքական

Շանթին ազատ կարձակեն, ՛՛հեղափոխությունն՛՛ էլ կշարունակվի

Շանթին ազատ կարձակեն, ՛՛հեղափոխությունն՛՛ էլ կշարունակվի

Առաջիկայում Շանթ Հարությունյանը կարող է կալանքից ազատվել: Հիշեցնենք, որ նա վերջին անգամ բանտում հայտնվել էր 2008-ի մարտի 1-ից հետո' «Յոթի գործով»: 7-ից մեկն ինքն էր, դատարանը հաշվի առավ նրա հոգեկան վիճակը. նա ոչինչ չէր ուտում' հայտարարելով, որ ԿԳԲ-ն ուզում է իրեն թունավորել, այրել էր իր բարձը: Նրան նախ տեղափոխեցին Նուբարաշենի հոգեբուժարան, ապա ազատ արձակեցին: Որոշ տվյալներով' «անոնիմուս» դիմակներով Շանթի «հեղափոխությունն» անտեր չի մնալու եւ միակը չի լինելու: Մոտ 10 օրից սպասվում են նման եւս մի քանի «վսպիշկաներ»' նույն «մասկաներով»: Ոմանք կարծում են' Հելոուինի օրը նախագահական տարված դդումը եւս այս շարքից էր. Գայ Ֆոքսի դիմակներով «զինված» բողոքավորները նախապատրաստվում են էլ ավելի հետաքրքիր «էքշընի»

 

Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների' այս անգամ լիդերը բոլորովին այլ մարդ կլինի, որովհետեւ «անոնիմուսը» խորհրդանիշն է անլիդեր հեղափոխության, ինչպես որ արաբական աշխարհում էր. պետք է ֆետիշացնել դիմակը, որի տակ կարող են տարբեր ուժեր ու գործիչներ հանդես գալ' անփոփոխ թողնելով հիմնական խաղացող-ղեկավարին: Խնդիրը հեղափոխական վիճակ ստեղծելն է, զանազան «էքշընների միջոցով» իրենց շարժումը ճանաչելի դարձնելն ու ժողովրդին ոտքի հանելը:

 

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: