|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր ցուցում է տվել նախաքննական մարմնին` ազատ արձակել հունվարի 15-ին Գյումրիում կայացած բողոքի ցույցերի մասնակիցներից` Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց դատախազ Ասլանյանը` նշելով, որ այս պահին քննիչները շարունակում են քննչական գործողությունները և հնարավոր է` արդեն կատարել են ցուցումը:
Նշենք, որ այսօր Ալեքսանյանի ձերբակալման դեմ բողոքի ակցիաներ էին նախատեսված Գյումրիում և Երևանում: Հայտնի դարձավ, որ Գյումրիում նախատեսված բողոքի ավտոերթը չեղյալ է հայտարարվում: Այժմ Ախուրյանի ՁՊՎ-ի մոտ են հավաքվել Մնացական Ալեքսանյանի հարազատներն ու ընկերները և սպասում են նրա ազատ արձակմանը: