կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-10 19:16
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1-2 տարի նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի․ Արսեն Թորոսյան

Մեր առաջարկը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնելը, բայց կառավարությունը որոշում կընդունի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում։

«Վիրուսի շրջանառությունը ինքնին տարածված է՝ աղբյուրները բազազան են։ Պացիենտներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու գործընթացը վերահսկողության տակ է, ունենք նաև ռեզերվներ, բայց դա չի նշանակում, որ պետք է վերադառնանք նախկին կյանքին․ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի՝ նույնիսկ եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի»,-ասաց նախարարը։

Երկար ժամանակ՝ ասելով նա նկատի ունի 1-2 տարի։

Մինչ օրս թեսթավորվել է 6 500 մարդ։ Մտադիր են թեսթավորումների քանակը ավելացնել և հասցնել օրական 1000-ի։

Այս նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդ տված ցուցումների շրջանակն ավելի կլայնացնեն և կթեսթավորեն ոչ միայն նախկինում սահմանված չափանիշներով՝ բարձր ջերմություն, շնչառական հիվանդություն, հիվանդների հետ շփում ունեցած մարդկանց այլև կլինիկական նոր չափանիշներով՝ թոքաբորբով հիվանդներ, բուժաշխատողներ, որոնք սուր շնչառական վարակին բնորորոշ սիմտոմներ ունեն, ախտանիշներ ունեցող նորածիններ կամ հղիներ։

Մեկուսացած մարդկանց տեստավորում են վերջին՝ 14-րդ օրը։

Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով թեսթավորում բոլոր բուժհաստատություններում չեն արվում, քանի որ, ըստ Արսեն Թորոսյանի, վիրուսների թեսթավորումը ամենաբարդ բժկական հետազոտություններից է՝ բազմափուլ, բազմամասնակցային և ոչ բոլոր բուժհաստատություններում կան այդ չափանիշներն ունեցող լաբորատորիաներ։

«Միայն հետազոտության փուլը տևում է մոտ 5 ժամ։ Լաբորատորիան անվտանգության բարձր չափանիշների պիտի համապատասխանի, որպեսզի վարակն այդտեղ էլ չտարածվի։ Մենք ունենք 6 այդպիսի լաբորատորիա, և ևս 2 մասնավոր լաբորատորիաներ, որոնք կներառենք հետազոտությունների գործընթաց։ Բացի այդ, բարձր որակավորում ունեցող անձնակազմ է պետք, որ սխալ պատասխան չստանանք, հատուկ տեղափոխման տարաներ՝ այդ լոգիստիկ շղթան պետք է պատշաճ կազմակերպվի։ Դա բարդ և երկարատև պրոցես է, աշխարհում վիրուսային թեսթերի պատասխանները չեն տրվում 48 ժամից շուտ, մերոնք տալիս են 10 ժամում»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով այժմ մեր խնդիրն է ունենալ կառավարելի թվով պացիենտներ, որ առողջապահական համակարգը հնարավորություն ունենա զբաղվել նրանցով։

Նա հաստատեց, որ կորոնավիրուսով հիվանդների 80 տոկոսը կա՛մ բուժում չի պահանջում, կամ հնարավոր է բուժել տնային պայմաններում։ Արդեն բազմաթիվ երկրներ անցել են այդ եղանակին, բայց մենք դեռ չենք անցնում, որովհետև դեռ հնարավոր է նրանց տեղակայել հիվադանոցներում կամ բուժհաստատություններում, որպեսզի նոր վարակների պատճառ չդառնան։ Այս տիպի հիվանդներին, որոնք նկատելի սիմպտոմներ չունեն, նախարարը խոչհուրդ տվեց շատ հեղուկներ օգտագործել, տաք թեյ, անհրաժեշտության դեպքում ջերմիջեցնող՝ Պարացետամոլ․ այլ դեղորայք, ասաց, պետք չէ։

Պարետը ռիսկային խմբում ներառել է նաև նորածիններն ու մանկահասակ երեխաներին ոչ թե այն պատճառով, որ նոր զարգացում կա վիրուսի ազդեցության առումով, այլ որովհետև առողջապահության համաշխահային կազմակերպությունն է խորհուրդ տվել։ Աշխարհում կորոնավիրուսից մահացած երեխաները հիմնականում ուղեկցող այլ հիվանդություններ էլ են ունեցել։ Իսկ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ծանր վիճակում գտնվող երեխա այս պահին չունենք՝ ասաց նախարարը։

ՀՀ բոլոր բուժհաստատություները հրահանգավորված են կորնավիրուսով պացիենտների վարման կարգերի վերաբերյալ։ Ծննդատներում կան հատուկ պայմաններ կորոնավիրուսով վարակվածների ծննդալուծումը կազմակերպելու համար։ Արսեն թորոսյանն ասաց՝ ցանկացած հիվանդանոցում էլ կարող են լինել կորոնավիրուսով հիվանդներ և տեղում որոշում է կայացվում՝ տեղափոխե՞լ, թե՞ պահել, բայց ապահովել պատշաճ անվտանգության պայմաններ։

Կորոնավիրուսով հիվանդներին բուժող բուժաշխատողները լրացուցիչ վարձատրվում են՝ հաստատեց Արսեն Թորոսյանը։ Նաև նշեց, թե ինչ աղբյուրներից․ հիմնականում պետական բյուջեից, նաև այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք նվիրատվությունները՝ հատուկ բուժաշծատողների վարձատրության նպատակով արված կամ ընդհանրապես՝ կորոնավիրուսի դեմ պայքարի։

Այս աշխատանքում ներգրավված են 1 700-ի հասնող բուժաշխատողներ՝ 9 բուժհաստատությունում, ավելացրած՝ շտապ-օգնության ծառայությունը, սահմանային անցակետերը։

Կորոնավիրուսով հիվանդների մահվանից հետո որևէ հերձում Հայաստանում տեղի չի ունեցել՝ վստահեցրեց նախարարը, քանի որ մինչ այժմ չեն եղել անվտանգության այդ մակարդակի դիահերձարաններ։ Շուտով առնվազն մեկը կունենանք։

Եղանակային պայմաններին հետևելով Արսեն թորոսյանն արձանագրել է․ եթե անգամ տաք Աֆրիկայում ևս կան կորոնավիրուսով հիվանդներ, դա դեռ չի նշանակում, որ նրանց թիվն այնքան մեծ է, ինչքան սառը կլիմա ունեցող երկրներում։ Նա վստահեցրեց, որ ռեսպիրատոր մյուս վարակների նման կորոնավիրուսն էլ ամռանը կնվազի, բայց դա դեռ չի նշանակում, որ աշնանը և ձմռանը կրկին բռնկումներ չեն լինի։

Թոքերի արհեստական օդափության 120 սարք երեկ ստացել են, ևս 50 սարք մոտակա մեկ ամսում կստանա, ևս 80 ունինք․ ընդհանուր առմամբ՝ 250 թոքերի օդափոխության սարք ունենք միայն կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար։

Իր արած նախկին հայտարությունների համար փոշմանելու մասին հարցին Առողջապահության նախարարը պատասխանեց, որ ստերիլ պետական պաշտոնյա ունենալու պահանջը ճիշտ չէ՝ նոր հիվանդությունը նոր մարտահրավեր է և հնարավոր է նոր բացահայտումներից հետո հայտարարությունները փոխվեն, ամեն դեպքում, Արսեն Թորոսյանը չի վարանում սխալը խոստովանելուց։

Մանրամասն՝ տեսանյութում․