|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ-ում կորոնավիրուսի մեծ բռնկում դեռեւս չկա։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Թեստավորումները ցույց են տվել, որ դեռւես մեծ բռնկում չկա Առողջապահության նախարարությունում, բայց մենք՝ սերտ շփումներ ունեցողներս պետք է նվազագույնի հասցնենք շփումները, ավելի խիստ հետեւենք կանոններին, ինքնամեկուսանանք։ Դրանցից մեկն եմ նաեւ ես, ռիսկի գոտում եմ»,- նշել է նա։
Նախարարը հայտնել է, որ շարունակում է աշխատել հեռահաղորդակցության միջոցներով։