Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է օրերս Մարալիկ քաղաքի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշմանը։
«Մենք ոլորտում ամենաշատ մեղադրանքները ստանում ենք մանկական եւ մայրական մահացությունների դեպքերով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ամենայն հավանականությամբ մանկական մահացության տեսանկյունից մենք շարունակական բարելավում կունենանք, սակայն նույնը չեմ կարող ասել մայրական մահացության դեպքերի վերաբերյալ։ Ամեն նման դժբախտ դեպքից հետո մենք ստանում ենք պահանջներ՝ կարգավորել մայրական մահացության դեպքերը, որ դրանք չլինեն։ Մեր գործողությունները հենց դրանով էլ պայմանավորված են, որ ծննդաբերությունը լինի այնպիսի բուժհաստատությունում, որ եթե մոր կամ երեխայի մոտ լինի չնախատեսված առողջական խնդիր, հնարավոր լինի շատ արագ կարգավորել եւ փրկել , ոչ թե ստիպված լինել ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխել։ Մեր գործողությունները որեւէ ֆինանսական օգուտ չեն տալու երկրին, ֆինանսավորման հետ կապ չունեն, կապ ունեն մանկական եւ մայրական մահացություններիկանխարգելման կամ իջեցման հետ»,-նշեց նա։
«Ես նշել եմ, որ մի քանի կիլոմետր ավելի մեքենայով վարելը ավելի քիչ դժվարություն է ներկայացնում, քան մեկ ծննդկանի կամ երեխայի կյանքը փրկելը։ Ես ուզում եմ, որ այդ ուղղությամբ մտածենք, ոչ թե փողոց փակելով կամ սպառնալիքի, շանտաժի կամ այլ միջոցներով պնդենք ստանդարտից ցածր ծառայության առկայություն ավելի մոտ բժշկական հաստատությունում»։
Հիշեցնենք, որ օրերս Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները փակել էին Գյումրի–Երեւան ճանապարհը։ Նրանք պահանջում էին չեղարկել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը։