Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը կգործի ըստ օրենքի, եթե 48 ժամվա ընթացքում ծառայություն չներկայանա Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Կոստանյանի այն հայտարարությանը, թե չի կարող Երևան վերադառնալ 48 ժամվա ընթացքում:
«Եկեք 48 ժամ սպասենք: Եթե դրանից հետո որպես մեղադրյալ ներգրավված պարոն Կոստանյանը չներկայանա, մենք կգործենք ըստ օրենքի»,- պարզաբանեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և կվերադառնա օրեր անց: