Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Երևանում շտապօգնության բժիշկների վրա են հարձակվել:
Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին տեղեկացրին, որ երեկ ժամը 14։15-ի սահմաններում Երևան քաղաքի «Արաբկիր» ենթակայան ահազանգ է ստացվել, որ Լեփսիուսի փողոց կանչով մեկնած շտապօգնության բժիշկների վրա հարձակվել են: 14:20 էլ քաղաքացուց է ահազանգ ստացվել, որ բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել իրեն: Հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Շտապօգնություն» տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրականում քաղաքացին հարձակվել է բժշկի վրա, իսկ բժօշկը պաշտպանվելու համար մի փոքր հրել է վերջինիս: «Այնպես չէ, որ քաղաքացին ինչ-որ վնաս է կրել դրանից, այսինքն՝ բժիշկն ուղղակի հետ է հրել նրան: Կարծում եմ՝ նման դեպքերը դատապարտելի պետք է լինեն և պետք է մշակույթ ձևավորվի, մարդիկ պետք է հասկանան, որ բժշկի հետ, ով գնում է օգնելու, նման ձևով չի կարելի վերաբերվել: Նման մոտեցումը բացարձակ անընդունելի է»,-ասաց Ստեփանյանը:
Ի դեպ, Yerkir.am-ի տեղեկություններով՝ քաղաքացին, ով քաշքշուկ է առաջացրել, հոգեկան խնդիրներ էլ ունի և սա առաջին դեպքը չէ, որ նա հարձակվում է բժիշկների վրա: