|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը որևէ առնչություն չունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ։ Պարոն Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել այդ առերևույթ դեպքի հետ կապված. այս մասին, ըստ Yerkir.am-ի, լրագրողների հետ զրույցում նշել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Ամրամ Մակինյանն ասաց, որ հաշվի առնելով վերջին գործողությունները՝ կապված Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և մյուսների հետ, կարելի է ենթադրել, որ բերման են ենթարկել թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով։ «Երբ այլ պատճառաբանություն չի լինում մարդուն բերման ենթարկելու, այդ պատճառաբանությունը միշտ կա ու կա», - նշեց Մակինյանը:
Ներկա պահին ոստիկանները Մակինյանին թույլ չեն տալիս տեսակցել Ռուբեն Հայրապետյանին, այն պատճառաբանությամբ, որ «պետը տեղում չէ»: