կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 23:59
Աշխարհ

Ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են լինել կորոնավիրուսի վարակակիրներ. հետազոտություն

Ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են լինել կորոնավիրուսի վարակակիրներ. հետազոտություն

Լրացուցիչ ապացույցներ են ի հայտ եկել, որ կորոնավիրուսային վարակները տարածվում են այն մարդկանց կողմից, ովքեր չունեն հստակ ախտանիշներ: Այս հանգամանքը բարդացնում է համաճարակի վերահսկողության ջանքերը. «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Սինգապուրում հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունն ամենաարդիականն է, ըստ որի՝ վարակների մոտ 10% -ը առաջացնում են այն մարդիկ, ովքեր վարակվել են, բայց դեռ չունեն ախտանիշներ:

Այս տվյալները ստիպել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին փոխել վարակված լինելու սահմանումը ամերիկացիների համար, ըստ որի, յուրաքանչյուրն անկախ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից կարող է վարակակիր լինել:

Այս հանգամանքը զգալիորեն դժվարեցնում է համաճարակի դեմ պայքարը: Շատ մարդկանց համար կորոնավիրուսը արտահայտվում է բարձր ջերմությամբ և հազով: Առողջ մարդիկ վերականգնվում են մոտ 2-3 շաբաթից: Բարդություններ են գրանցվում խրոնիկ հիվանդություններ ունեցողների ու տարեցների շրջանում, որոնց մոտ վարակը հանգեցնում է թոքերի բորբոքման և այլ հիվանդությունների զարգացմանը: