կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 21:56
Արցախ

Արցախում կորոնավիրուսային հիվանդի հետ շփվածները ախտանիշներ չունեն

Արցախում կորոնավիրուսային հիվանդի հետ շփվածները ախտանիշներ չունեն
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան: 
 
Նախորդ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ կապված, նախարարությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Նրա հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ:
 
Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև հարևան բնակավայրում: