|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները հայտնել են կորոնավիրուսի ատիպիկ ախտանիշների մասին: Մասնագետները վերլուծել են հիվանդության ընթացքը տարեցների շրջանում և ուսումնասիրության արդյունքները հրապարակել են medRxiv պորտալում:
Ծերանոցներում գտնվող հիվանդները ստուգվել են ապրիլի 7-ից հունիսի 29-ը: Պարզվել է, որ 103 մարդուց, որոնց թեստերը ցույց են տվել դրական արդյունք, միայն 38 տոկոսն է ունեցել կորոնավիրուսի ստանդարտ ախտանիշներ՝ հազ, տենդ, հոտի կորուստ և այլն:
Նշվում է, որ 54 մարդու մոտ, հիվանդության ոչ մի նշան չի գրանցվել, կամ դրանք սկսել են հայտնվել վարակվելուց երկու շաբաթ անց: Այնուամենայնիվ, վարակվածներից շատերը զգացել են «անբավարարություն» և «ընդհանուր ոչ նոռմալ առողջություն»: Հետազոտողները նման նշաններն անվանել են ատիպիկ: