Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի դեմ երկրագնդի հայտարարած պատերազմը ինչ որ տեղ ավարտ է ունենալու։ Անպայման: Ավելի ճիշտ՝ ճակատամարտը: Պատերազմն ավելի երկարատեւ հասկացություն է եւ հայտնաբար կենսագիտական հարթության վրա մարդկությունը պիտի շարունակի դիմագրավել համավարակների դեմ պայքարելու տարբեր տեսակի մարտահրավերները:
Երկարատեւության մասին համոզվելն ունի որոշակի հիմնավորում: Նախ այն, որ շրջանցելով դավադրական տեսությունների խայտաբղետ պատկերը, ընդունենք, որ վարակի ծնունդը, այս դեպքում փոխակերպումը չունի իր գիտական բացատրությունը: Կենսագիտությունը, գեթ մինչեւ այս պահը կարող է վարակի տեսակի, գենետիկական հատկությունների եւ փոխակերպված լինելու մասին հաստատումներ, հայտնաբերումներ անել առանց բացատրություն տալու կազմության պատճառականության կամ փոխակերպման շարժառիթների մասին: Սա ենթադրում է, որ հետագայում արձանագրվելիք նոր մանրէների կամ վարակների ծնվելը կամ նախկինների փոխակերպումները հակակշռելի կամ ավելի ճիշտ` վերահսկելի չեն գիտական կենտրոնների կողմից: Բնության հոլովույթի հետ կապված երեւեույթներ (աներեւույթներ) են այն միտումները, որոնք արձանագրվում են եւ դեռեւս առաջիկայում երեւալու (չերեւալու) նախադրյալներ ունեն։
Կենսաբանական սպառազինությունը չի նմանվում դասական սպառազինությանը: Արտահանված վարակը անպայման չի սահմանափակվում տվյալ աշխարհագրական միջավայրում:Համաճարակը (էպիդեմիա) շատ արագ վերածվում է համավարակի (պանդեմիա) տարածականությանը ներառելով աշխարհագրական տարբեր երկրամասեր: Բումերանգը իր բացարձակ իմաստով առարկայանուն են այս դեպքում:
Հավաանբար սա պատերազմի միակ ձեւաչափն է, որտեղ հակառակորդները իրար փոխլրացնելու հրամայականի առաջ են կանգնել: Վարակի տարածումը զսպող չինական օրինակը անհրաժշտություն պիտի լինի ԵՄ-ին։ Գուցե իրանյանը կամ կուբայականը` ԱՄՆ-ին:
Դեռեւս չենք խոսում համաշխարհայնացված բաց հասարակությունների, բաց համակարգերի եւ բաց սահմանների տրամագծորեն հակառակ ուղղությամբ սրընթաց կշռույթներով արձանագրվող գործընթացների մասին, որոնք ազդարարում են աշխարհակարգի կտրուկ փոփոխություն:
Կենսաբանական պատերազմում իրար հակակշռող, իրար գերազանցող սպառազինության փոխարեն փոխլրացնող, փորձառություններ փոխանակող ամբարող զինուժերին է վերաբերում ահազանգվող անհրաժեշտությունը:
Հիմա մրցավազքը շեշտակիորեն վերաբերում է պատվաստանյութի գյուտի հայտնաբերմանը: Եթե մի կողմից տվյալ պետության գերակայության հաստատման հետ է կապված այն, եւ նախ իր
երկրի բնակչությունը փրկելու նպատակ ունի, ապա նույնքան շեշտակիորեն` արտահանման եւ մոգական նյութի ձեռք բերման համար աստղաբաշխական գումարներ կուտակելուն:
Այս պատճառով էլ տվյալ ընկերության խոստումնալից հայտարարությունները խիստ վերապահությամբ են ընկալվում մի այլ ընկերության կողմից: Տարատեսակ են նաեւ պատվաստանյութի գյուտի կամ վարակի անհայտացման մասին ժամկետներ ենթադրող տեսությունները:
Երկրագունդն արագորեն կլանած վարակի տարածման արագությունը, աներեւութականությունը անվերահսկելիությունը հարվածել են ներկա աշխարհակարգի հիմնասյուները:
Քաղաքագիտական եւ ընկերաբանական վերլուծումներում կար տեսություն, որ Հայաստանի երկրաշարժը քանդեց երկաթյա վարագույրը եւ նախանշեց Խորհրդային Միության փլուզումով նոր աշխարհակարգի ձեւավորումը: Կենսաբանական փոթորիկը ի հայտ բերեց բեւեռների խոցելիությունը, գործընթացների վրա դժվար վերահսկողության փաստերը, երբեմն նույնիսկ որոշ զարգացած երկրների անօգնական վիճակում հայտնվելը: Այլոց դեպքում` բժշկագիտական որակը, քաղաքացիների կարգապահական գիտակցությունը, վարչակառավարման հմտությունները, հակախուճապայնությունը եւ վերահսկելիությունը:
Թվում է, որ հետկորոնական ժամանակահատվածի համար նման բաղադրատարրեր առանցքային նշանակություն ունեն համարժեք սպառազինվել ու առաջադրանք կատարող պետությունների եւ հասարակությունների համար:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագի