|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Matena International School of Leadership and Professional Development միջազգային դպրոցն արդեն երրորդ դասընթացն է անցկացնում Արցախում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել առաջնորդական կարողությունները և մասնագիտական հմտությունները։
Վերապատրաստումների առաջին ծրագիրն անցկացվել էր 2022-ի նոյեմբերին՝ Արցախի պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար։ Դեկտեմբերին եղավ ծրագրի երկրորդ փուլը՝ պետական բարձր և միջին օղակների աշխատողների համար։ Այժմ կարող են դիմել հանրային և մասնավոր ոլորտների մասնագետները:
Առաջնորդել՝ նշանակում է պատասխանատվություն ստանձնել՝ լինի հանրային, մասնավոր, թե պետական ոլորտում: Մեզ համար կարևոր է համաշխարհային առաջավոր փորձը տարածել Արցախում: Պետական համակարգը ամրացնելու երաշխիքներից մեկը մասնագիտական հմտությունների կատարելագործումն է:
Այս փուլի համար հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է։ Գրանցվել հնարավոր է այս հղումով` https://matena.am/hy/events/leadership-and-motivation/
Արցախի ծրագրերի բոլոր մասնակիցներն ամբողջական կրթաթոշակ կստանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից։