|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կանադայում օդի ջերմաստիճանը երկու անգամ ավելի արագ է բարձրանում, քան աշխարհի մյուս մասերում։ Այս մասին տեղեկացնում է BBC -ն:
Դաշնային կառավարության զեկույցը կլիմայի մասին նախազգուշացնում է` փոփոխություններն արդեն ակնհայտ են երկրի շատ մասերում և, ըստ կանխատեսումների, ավելի կուժեղանան: Ենթադրվում է, որ դրանք արդեն անդառնալի են։
Կանադայում միջին տարեկան ջերմաստիճանը 1948 թվականից բարձրացել է, ըստ Ցելսիուսի, մոտ 1.7 աստիճանով: Ջերմաստիճանի ամենաշատ բարձրացում նկատվում է Բրիտանական Կոլումբիայի հյուսիսային շրջանում։ Հյուսիսային Կանադայում միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է մոտ 2.3 աստիճանով։
Գլոբալ տաքացման ազդեցությունը Կանադայի շրջակա միջավայրի վրա ենթադրում է ավելի ծայրահեղ եղանակային պայմաններ։ Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է հետևանք լինել շոգի ուժեղացման, հրդեհների և երաշտի: Սպասվում է նաև, որ օվկիանոսները կդառնան թթվածնով ավելի քիչ հագեցած, ինչը կարող է վնասել այնտեղ բնակվող կենդանական աշխարհին։