|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երկու տարվա մեջ պետական, ազգային, սահմանադրական համակարգերը փոշիացնելուց բացի փոշիացվեց Նիկոլի սարսափելի բարձր վարկանիշը: Վարկանիշի անկումը 1+1+1 սկզբունքով անասելի արագությամբ տարածվում է, ավելի արագ, քան կորոնավիրուսը:
Ինքը արդեն դա զգում է:
Դիլետանտից դեպի թալանչի ճանապարհը շատ կարճ էր և մարդիկ արդեն չեն էլ պատկերացնում Նիկոլի ապագան, ո՞նց է նա պատասխան տալու իր արածների համար, ո՞նց է նայելու իրեն պաշտող և աստվածացնող այն հազարավոր խաբված մարդկաց աչքերին:
Բոլորի համար արդեն պարզ է՝ նա գնում է, բայց միայնակ, նրա հետ չեն պատրաստվում գնալ թավիշն ու անարխիան: Մեր բոլորիս գործը պետք է լինի թույլ չտալ գունավոր հեղափոխության վերարտադրությունն ու փոխակերպումը, այն պետք է Նիկոլի հետ միասին գնա պատմության գիրկը և հայ ժողովուրդը պետք է ազատագրվի պոպուլիզմից, փողոցային բարքերից, սուտի փրկիչների ինստիտուտից և ամբոխավարությունից»։