Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Չնայած տարածում գտնած կարծիքին` հակամանրէային օճառը համաճարակի ժամանակ ձեռքերը լվանալու ամենալավ միջոցը չէ: M24.ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ Լյուդմիլա Լապան` ընդգծելով, որ ձեռքերն անհրաժեշտ է լվանալ 20 վայրկյանից ոչ պակաս. տեղեկացնում է Yerki.am-ը:
Նրա խոսքով` սովորական ու հակամանրէային օճառների տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Իսկ վիրուսների դեմ պայքարող ամենաարդյունավետ օճառները մանկական և տնտեսական օճառներն են: Դրանցում կան բաղադրիչներ, որոնք մաքրում են բոլոր աղտոտությունները, մանրէներն ու վիրուսները:
Ըստ բժշկի` լավ պաշտպանիչ հատկություններ ունեն F վիտամինով կրեմները. վիրուսը նստում է կրեմի շերտին, հետո հեշտությամբ այն կարելի է լվանալ:
Նրա կարծիքը հաստատում է բժիշկ-իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը, ըստ նրա` վիրուսի լիպիդային կառուցվածքը քայքայվում է օճառի ազդեցության տակ, նույնիսկ եթե հակամանրէային հավելումներ չկան: