|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Վերջին օրերին Իտալիայում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 427։ Բռնկման սկզբից մահացել է 3405 մարդ, հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նաեւ տվյալները ցույց են տալիս, որ Իտալիայում մահվան ելքերն ավելի շատ են, քան ներկա պահին գրանցված է Չինաստանում (3245): «Բուժվածների թիվը հասել է 4440-ի, ներկայում վարակված է 33190 մարդ, ինչը 4480-ով ավելի շատ է, քան երեկ»,- հստակեցրել է Բորելին։
Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 41000 մարդ, ներառյալ՝ առողջացացածներն ու մահացածները։