Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում «Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է.
«Ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես՝ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ ելույթով, որից հետո մոտ մեկ ու կես ժամ պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին:
Հարցերն ամենտարբերն էին՝
.մարզումների իրականացման համար անհնար պայմաններ
.սպորտային նպատակով ճամփորդելու անհնարինություն
.վարկանիշային մրցումների հետաձգում անորոշ ժամանակով
.դոպինգային ստուգումների անհնարինություն
.օլիմպիական խաղերի թեկնածու,բայց այժմ վիրուսակիր հանդիսացող մարզիկների խնդիր
.խաղերի կայացման դեպքում հանդիսատեսների և մասնակիցների անվտանգություն
.խաղերի հետաձգում և այլն…
Տրվեցին այս պահի դրությամբ հնարավորինս սպառիչ պատասխաններ: Ինչպես նշեց նախագահ Բախը, անհրաժեշտ է լինել իրատես գնահատականների մեջ, լավատես՝ ակնկալիքների, գործնական գործողությունների մեջ:
Այս պահի դրությամբ շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները և կոչ արվեց մարզիկներին և մարզիչներին շարունակել իրենց մարզումները: Բոլոր մյուս որոշումները կկայացվեն՝ ելնելով կորոնավիրուսի տարածման ծավալներից: 1-2 շաբաթը մեկ կլինեն նման ժողովներ, որոնց ընթացքում կքննարկվեն զարգացումները և կհայտնվեն որոշումները: Այս պահին վերջնական ոչ մի որոշում չկա:
Եվ կրկին, հղում անելով նախագահ Բախին, ՄՕԿ-ի համար գլխավորը մարզիկների և մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն է և Օլիմպիական շարժման շարունակականությունը: Պետք է մնալ ճկուն և համագործակցային»: