|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան շմոլ գազից թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է հոսպիտալացվել 4 երեխա:
Հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ երեխաների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Երեխաներն այժմ մեր թունաբանականում են պառկած, համապատասխան բուժում են ստանում: Դեռ մի քանի օր կմնան հիվանդանոցում»,-ասացին ԲԿ-ից:
Հիշեցնենք, որ երեկ շմոլ գազից թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են հոսպիտալացվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 2016թ. ծնված Դ. և 2014 թ. ծնված Վ. Խ.-երը, 2014 թ. ծնված Վ. և 2008 թ. ծնված Լ. Բ.-երը: