Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.29 |
EUR | ⚊ | € 447.17 |
RUB | ⚊ | ₽ 4.915 |
GBP | ⚊ | £ 524.23 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Այսօր՝ մարտի 12-ին, տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը. հայտնում է Yerkir.am-ը:
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 30-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի.
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին,
- Գնման գործընթացները սահմանելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը եւ «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին
- Արարատի մարզի Արգավանդի համայնքի վարչական սահմաններում գտնվող 03-018-0255-0003 կադաստրային ծածկագրով հողատարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին,
- «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:
Գործադիրի նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.