կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 09:15
Առանց Կատեգորիա

Իշխանության վերին օղակներում հերթական շատ ուշագրավ քաղաքական որոշումն է կայացվել. Դատավորներին «հասկացրել են». «Փաստ»

Իշխանության վերին օղակներում հերթական շատ ուշագրավ քաղաքական որոշումն է կայացվել. Դատավորներին «հասկացրել են». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը ուշագրավ տեղեկություններ է ստացել՝ իշխանության վերին օղակներում կայացված հերթական շատ ուշագրավ քաղաքական որոշման մասին: Ըստ այդմ, վարչական դատարանի բոլոր դատավորներին «հասկացրել» են, որ այսուհետ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի, եթե ամբողջությամբ բացառելը հնարավոր չէ, իսկ որոնք արդեն իսկ կայացվել են, պետք է բեկանվեն: 

Ի՞նչ է նշանակում այս ամենը. մեր զրուցակից իրավաբաններից մեկը նշում է, որ եթե իսկապես նման ներքին որոշում կա, դա պարզապես լուրջ հարված կլինի հատկապես փոքր ու միջին բիզնեսին, ինչպես վարորդներին և այլն, քանի որ վարչական դատարանում հիմնականում բողոքարկվում են հարկային տուգանքները, ճանապարհային ոստիկանության ակտերը և այլն: 

Իսկ հիմա ստացվում է, որ համապատասխան պետական մարմինները ինչպիսի որոշում էլ կայացնեն, դատարանը թողնելու է անփոփոխ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։