Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին ազատել են Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ըստ նույն լուրերի՝ վերջին շրջանում իշխանական օղակներում Հակոբյանների նկատմամբ լարվածություն է առաջացել, ինչի պատճառով որոշվել է ավագ Հակոբյանին «զրկել» նաև այդ կարգավիճակից: Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է: ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Մաքսիմ Հակոբյանին իրենք աշխատանքից չեն ազատել, այլ նա ինքն է խնդրել իրեն ազատել այդ պաշտոնից:
«Նախ՝ Մաքսիմ Հակոբյանը մարզում շատ քիչ է լինում: Ինքը ցանկացավ, որպեսզի այլևս այդ աշխատանքը չկատարի: Մենք չենք հեռացրել, ընդհակառակը, շատ էինք ուզում, որ մնար, բայց նա խնդրեց, որ իրեն փոխարինող գտնենք»,-հայտնեց Լպուտյանը: Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ին չի հաջողվում Մ. Հակոբյանի հետ զրուցել և նրանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու է որոշել իր կապերը վերջնականապես խզել իշխանության բոլոր օղակների հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։