Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ սկսվելու են սպանդանոցների 100 անասնաբույժ-փորձագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու համար տվյալ մասնագետի գիտելիքների ու հմտությունների համապատասխան մակարդակը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Ուսուցումները կիրականացվեն «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնող անասնաբույժ-մասնագետների վերապատրստման ընթացակարգերի մշակման աշխատանքային խմբի վերջին երկու օրերի քննարկումների նպատակն էր հստակեցնել քայլերը, սահմանել աշխատանքի շրջանակները, մանրամասնել, թե ելակետային ինչ գիտելիքներ ու հմտություններ են պետք է ունենա սպանդանոցի անասնաբույժ-փորձագետը:
Ներկայացնելով առկա խնդիրներն այս որորտում՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Շատվորյանը նշել է, որ իրենց նպատակն է սահմանել դասընթացների պահանջները, որակավորման չափանիշներն ու այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են սպանդանոցային մորթը ճիշտ կազմակերպելու համար:
Խմբի քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:
Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդրին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ անասնաբույժ-մասնագետի գործողություններից ու պրոֆեսիոնալիզմից է կախված լինելու մեր երկրի բնակչության առողջությունը:
Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը մշակելու է անասնաբույժների լիցենզավորման ծրագիր, որը կխթանի ոլորտը, իսկ այս վերապատրաստման դասընթացները անսանաբույժների համար բավարար գիտելիքներ ստանալու և որակավորման պակասը լրացնելու լավ առիթ կարող է լինել:
Քննարկումների ընթացքում վեր են հանվել դասընթացները կազմակերպելու խնդրահարույց կետերը և դրանց հնարավոր լուծումները, Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ փորձագետ Ծովինար Մելքոմ Մելքոմյանը ներկայացրել է հնարավոր հերթական քայլերի ընդհանուր նկարագիրն ու ընթացակարգերը:
Աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ Տեսչական մարմնից, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ից, Առողջապահության նախարարությունից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություններից, ինչպես նաև համայնքներն ու սպանդանոցները սպասարկող անասնաբույժներ, որոշել է դասընթացների ժամանակացույցը կազմել այնպես, որ հուլիսի 1-ին, երբ կմեկնարկի սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը, գործող բոլոր սպանդանոցներն ունենան որակյալ ու հմուտ անասնաբույժ-փորձագետներ: