|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի սահմանամերձ Հաթայ քաղաքում բացվել են խոհարարական դասընթացներ, որոնք ընթանալու են «Պատմությունից եկած համեր» խորագրով:
Ըստ Sabah-ի` նախաձեռնությունը մեկնարկել է երկրի զարգացման նախարարության աջակցությամբ:
Ընդհանուր առմամբ 550 ժամ տևող դասընթացներին Հաթայի Սամանդաղ շրջանում գտնվող միակ հայկական գյուղից`Վաքըֆլըից, մասնակցելու է 28 կին։ Հայ կանայք պատրաստելու են ավանդական տոլմա և մի շարք այլ ուտեստներ:
Հաթայում գտնվող հայկական ուղղափառ եկեղեցու հիմնադրամն իր աջակցությունն է հայտնել այս ծրագրին: Եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը հայտնել է, որ սույն նախագծի համար հայկական եկեղեցուն հատկացվել է մոտ 42.000 դոլարին համարժեք թուրքական լիրա: