Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում համաճարակաբանական հետազոտություն չի կատարվում, այսինքն՝ պլանը կա, բայց հետազոտություն չի կատարվում. լրագրողների հետ զրույցում ասաց անասնաբույժ, համաճարակաբան Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով Երևանի կենդանաբանական այգում վերջին ամիսներին գրանցված` տուբերկուլոզից կենդանիների անկման դեպքերին:
Ըստ նրա` յուրանքանչյուր տնտեսություն առաջին հերթին պրոֆիլակտիկ աշխատանքների կարիք ունի՝ զերծ մնալու համար վարակից, վարակի տարածումից: Հակոբյանը նշեց նաև, որ տուբերկուլոզը սոցիալական հիվանդություն է, և վարակվելու հնարավորություն, մեծ առումով, հնարավոր է բոլոր վայրերում: «Վարակի՝ շատ լինելու դեպքում անգամ ամենաբարձր դիմադրողականություն ունեցողը կվարակվի: Կարծում եմ՝ մենք մեծ խնդիր ունենք՝ չունենք համաճարակաբանական մատյան, համապատասխան հետազոտությունները չենք անում ժամանակին»,- ասաց նա:
Հարցին, թե վարակի վտանգ իրականում հիմա կա՞, թե՞ ոչ, Հակոբյանը պատասխանեց՝ այո, կա:
Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանն էլ նշեց, որ իրականում դեպքերը տեղի են ունեցել 5 ամիս առաջ, այսինքն՝ ժամանակավրեպ է վարակի տարածման մասին խոսելը: «Առավել ևս, որ մենք մանրամասն քայլեր ենք կատարել վարակի չտարածման համար: Մեր բոլոր աշխատակիցները հետազոտվել են, և նրանցից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել տուբերկուլոզ: Ախտահանման աշխատանքներ են կատարվել, մեկ շերտով հանվել է հողի շերտը, 1500 կգ միս ոչնչացվել է»,- ասաց Մկրտչյանը:
Նշենք, որ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական կոմիտեն նույնպես հայտարարություն էր տարածել, որ կենդանաբանական այգում արձանագրված անկման դեպքերը տեղի են ունեցել 5 ամիս առաջ: Այնուհետև այգու ամբողջ տարածքում կատարվել է անկած կենդանիների ազատավանդակների մեխանիկական մաքրում, պարբերական ախտահանություն, իսկ ախտահարված օջախներում՝ նաև գրունտի (հողի) փոփոխություն: Այդ դեպքից առ այսօր այգուց տուբերկուլոզի հարուցիչի հետևանքով որևէ կենդանատեսակի անկման կամ այլ հիվանդության մեջ կասկածվող կենդանու մասին ահազանգ չի ստացել: