կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 11:37
Քաղաքական

Դասի ժամ է, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը. Արսեն Բաբայան

Դասի ժամ է, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը. Արսեն Բաբայան

Թեեւ դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։

Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ։

Թեեւ դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։

Հիմա նստած մտածում եմ. կարո՞ղ է այս քարոզչությունը ՀՀԿ-ն է անցկացնում»։

Հիշեցնենք՝ այսօրվանից մեկնարկում է վարչապետի այցը Սյունիք, որտեղ նա քարոզարշավ կիրականացնի: Նա այնտեղ է ժամանել ուղղաթիռով: Ուղղաթիռում Փաշինյանի հետ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։