Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հ2020թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Այս մասին տեղեկացնում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։
Համաձայն նախաձեռնության հրապարակած տեղեկատվության՝ նշված ժամանակահատվածում դիտարկվել է 179 հոդված, որոնցից 72-ը եղել է բացասական, 107-ը՝ չեզոք։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։
Համացանցում քննարկումների առիթ դարձան Արայիկ Հարությունյանի եկեղեցու դեմ ուղղված հայտարարությունները: Այնուհետ, քննարկվեց Արայիկ Հարությունյանի Հայ Առաքելական եկեղեցում պսակադրության ժամանակ խաչեղբայր լինելու հարցը։ Շատերը նշում են, որ Արայիկ Հարությունյանը քամահրական վերաբերմունք ունի եկեղեցու նկատմամբ և ճիշտ չէին համարում Արայիկ Հարությունյանի խաչեղբայր ընդունելը: Այդ քայլը արհեստական ու կեղծ էին համարում`հաշվի առնելով նախարարի վերաբերմունքը եկեղեցու հանդեպ:
Բողոքի մեծ ալիք բարձրացավ հատկապես ընդունելության քնությունների արդյունքներից հետո:
Կրթության նախարարության անպատասխանատու քայլերի հետևանքով շատ դիմորդներ ու նրանց ծնողներ հայտնվեցին հոգեբանական ծանր վիճակում: Բարձր բալեր հավաքած ուսանողները չընդունվեցին որևէ բաժին, փոխարենն անցան ավելի ցածր բալեր հավաքածները: Ծնողները բողոքի ակցիաներ նախաձեռնեցին, իսկ նախարարության ներկայացուցիչների պարզաբանումն ուշացավ: Նախապես չէին իրազեկել դիմորդներին նոր կարգի մասին:
Մամուլում նշվում է նաև. «Արայիկ Հարությունյանը ժամանակին մեղադրում էր Արարատ Միրզոյանին` իր ձայները գողանալու համար: Դրա համար նա խիստ նկատողություն ստացավ վարչության կողմից:
Արայիկ Հարությունյանը վարչության արդեն հայտնի նիստում հայտարարում էր, որ իրենք Էդմոն Մարուքյանի հետ պետք է դեռ տասը տարի քաղաքական ճանապարհ անցնեն: Ամիսներ անց նա հրաժարվեց իր այդ խոսքերից:
Արայիկ Հարությունյանը «հեղափոխությունից» հետո հորդորում էր, որ ՔՊ-ականները տարածեն, որ բանակից խուսափածները ապրիլյան պատերազմին եղել են տեղում»:
Արայիկ Հարությունյանը նկար էր հրապարակել և գրել է, որ Դդմաշեն գյուղում դիմակներ չեն կրում: Քաղաքագետ Արմեն Մինասյանն անդրադառնալով թեմային գրել է. «Արայիկ Հարությունյանի ղեկավարած ոլորտն այնպիսին է, որ դիմակների բացակայության դեմ պետք ա պայքարի ոչ թե վարչական գործիքներով, այլ կրթության, մշակույթի և սպորտի։ Այսինքն, եթե նա այցելելու «սպառնալիքի» փոխարեն հոգ տանի, որ գյուղի դպրոցում, մշակույթի տանն ու սպորտդպրոցում (եթե հոգա դրանց առկայությունն, իհարկե) անհրաժեշտ կրթության ու պրակտիկաների միջոցով երեխաների մեջ սերմանվի հիգիենայի, կենցաղավարության, առողջ ապրելակերպի ցանկալի վարքագիծ, գյուղ այցելելու կարիք չի լինի։ Այ սա կլիներ երեխաների առողջության մասին հոգատարություն»:
Ըստ մամուլում հրապարակված լուրերի` կառավարությունում կրթության ոլորտի հետ կապված քննարկումների ժամանակ ներկա է եղել նաև Բարձրագույն գիտական խորհրդի ղեկավար Սմբատ Գոգյանը. «Բանն այն է, որ Փաշինյանի մոտ սուր հայտարարություններ է փորձել անել փոխնախարար Թամրազյանը՝ մեղադրելով Սմբատ Գոգյանին, սակայն դա արժանացել է Փաշինյանի վրդովմունքին: Վերջինս չի թողել, որպեսզի Թամրազյանն ավարտի իր խոսքը, ընդհատել է նրան եւ հայտարարել, որ ինքը ծառայողական քննություն է նշանակում, եւ թող դա էլ տա բոլոր հարցերի պատասխանները: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել»: