Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդը պատասխանատվության է ենթարկվել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը. հայտնում է Yerkir.am-ը
Նա, մասնավորապես, նշել է. «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ՝ 1967 թվականից ի վեր, հայ հոգևորականի վրա թքելու համար Իսրայելի ոստիկանությունը որոշել է տուգանել օրինախախտ քաղաքացու: Դեպքը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ: Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում հրեա երիտասարդը, տեսնելով հայ հոգևորականների եկեղեցական թափորը, մի քանի անգամ թքել էր հոգևորականներից մեկի վրա: Երիտասարդն անմիջապես հանձնվել էր թափորը ուղեկցող ոստիկաններին, եւ ապա տուժող հոգևորականը բողոք էր ներկայացրել ոստիկանություն: Հարցաքննությունից և ականատեսներից վկայություն վերցնելուց հետո, ոստիկանությունը մարտի 5-ին պաշտոնական նամակով ծանուցել է տուժած հայ հոգևորականին, որ ոստիկանությունը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով (ավելի քան 205 հազար դրամ կամ 435 ԱՄՆ դոլար-խմբ.)»: