|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Մեդիա պաշտպանը» դիտորդական առաքելություն կիրականացնի Արցախում մարտի 31-ի ընտրություններում: Առաջին անգամ Արցախում նույն օրը կընտրեն նախագահին ու Ազգային ժողովի նախագահին միաժամանակ։ «Մեդիա պաշտպանը» դիմել էր ԿԸՀ և ստացել դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվություն։
Տեղեկացնենք, որ այդ օրը «Մեդիա պաշտպանը» տեղամասերում կհետևի խորհրդարանական և նախագահական ընտրությունների գործընթացին։ Նախաձեռնության առաջնահերթությունն է պահպանել թափանցիկության սկզբունքն ու բացառել ցանկացած տեսակի ոտնձգությունները լրագրողների ու ընտրողների հանդեպ։ Բոլոր 12 թեկնածուներն այս պահին ակտիվ քարոզարշավի փուլում են, նախաձեռնությունը հետևում է քարոզարշավի ընթացքին ու որակին։
Նախաձեռնությունը ծավալուն անդրադարձ կներկայացնի ընտրությունների ավարտից հետո, երբ կավարտիմեր մշտադիտարկումներն ու տեղամասերում կհետևի ընտրությունների ընթացքին։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք համարվում են ամենամրցակցայինը 1991-ից ի վեր երկրորդ հայկական հանրապետությունում տեղի ունեցած քվեարկությունների շարքում:
Նշենք նաև, որ ՀՅԴ Արցախի կառույցը նախագահի թեկնածու է առաջադրել Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից Դավիթ Իշխանյանին: