կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 20:42
Հասարակություն

Տուրիստական ավտոբուսները կարող են կանգառ կատարել Շահումյան հրապարակի գծանշված տարածքում. Հակոբ Կարապետյան

Տուրիստական ավտոբուսները կարող են կանգառ կատարել Շահումյան հրապարակի գծանշված տարածքում. Հակոբ Կարապետյան

Տուրիստական ավտոբուսները կարող են կանգառ կատարել Շահումյան հրապարակի գծանշված տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով երեկ բողոքի ակցիա իրականացրած մասնավոր տուրիստական գործունեություն իրականացնող քաղաքացիներին, որոնք պահանջում էին թույլ տալ նախկինի նման կայանել Հանրապետության հրապարակի շատրվանների հարակից հատվածում։ Կարապետյանը մասնավորապես գրել է.

«Ի գիտություն. Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն: Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները: Լուծումը ժամանակավոր է՝ մինչեւ կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի հիմնական միջոցների գործադրումը»: