|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մաքրելու ենք՝ ինքնամաքրման գործընթացով ենք գնալու՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը ԱԺ-ում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցութւյան պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին։
Գորգիսյանը հիշեցրել էր փետրվարի 26-ին վարչապետի՝ կառավարության նիստում արած հայտարարությունը, թե՝ դավաճաններ են եղել իրավապահ համակարգում, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին և հետարքրվել՝ ԱԱԾ-ն բացահայտե՞լ է դավաճաններին և ի՞նչ է արել։
«Ընթացիկ գործընթաց է․․․ կմաքրվենք այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն, արատավորում են սպայի պատիվը»,-ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը։
Կոնկրետ մարդկանց անուններ չտվեց՝ խոստանալով հետագայում տեղեկացնել։
Մանրամասն՝ տեսանյութում․