|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանի խորհրդարանում կոչ են արել պատրաստ լինել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի զանգվածային խախտմանը` կապված Հայաստանում վերջին իրադարձությունների հետ. հայտնում է АПА-ն:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում կատարվող իրադարձություններին, որոնք կարող են հանգեցնել հրադադարի խախտմանը շփման գծում և նոր բախումների հանգեցնել»,- ասել է պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը:
«Ադրբեջանական բանակը և պետությունը պետք է պատրաստ լինեն դրան: Մենք նաև պետք է ինտենսիվ բանակցություններ վարենք ՀԱՊԿ անդամ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի հետ»,- ասել է նա:
Պատգամավորը նաև առաջարկել է Միլի մեջլիսում Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստ անցկացնել: