կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 15:50
Աշխարհ

Ռոհանին գործընկերության առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի թագավորին

Ռոհանին գործընկերության առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի թագավորին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ Է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդին, որը նվիրված Է համագործակցությանը տարածաշրջանային անվտանգության ոլորտում. ըստ Yerkir.am-ի՝ հայտում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հղումով:

«Իրանի նախագահը նամակ Է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին, որը նվիրված Է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը»,- նրա խոսքը մեջբերել Է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: Ռաբին նշել է նաև, որ «ԱՄՆ-ի կողմից ճնշումը չպետք Է բաժանի տարածաշրջանի հարեւաններին», ապա՝ հավելել, թե «խաղաղության հասնելու համար մեզ հավաքական համագործակցություն Է անհրաժեշտ»:

Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահը հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է բանակցել տարածաշրջանի բոլոր տերությունների հետ, ներառյալ՝ Սաուդյան Արաբիայի:

Սեպտեմբերի 23-ին Ռոհանին կոչ Է արել Պարսից ծոցի բոլոր երկրներին՝ պաշտպանել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովմանը վերաբերող՝ Իրանի նախաձեռնությունը: Սեպտեմբերի 25-ին նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ներկայացրել Է «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն» նախագիծը: Նախագահի հավաստիացմամբ՝ «կոալիցիան ստեղծվելու Է ՄԱԿ-ի սկզբունքների ու խնդիրների հիման վրա՝ երկխոսության, մյուս երկրների ինքնիշխանության հարգման, միջազգային օրենսդրության ճանաչման, ագրեսիայից հրաժարվելու եւ մնացած պետությունների ներքին գործերին չմիջամտելու պայմանով»: